SpaceX-ի նորացված բեռնատար տիեզերանավն արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան
Ամերիկյան SpaceX ընկերության Cargo Dragon բեռնատար տիեզերանավը կիրակի հաջողությամբ արձակվել է և ուղևորվել Միջազգային տիեզերակայան:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ին, բեռնատար տիեզերանավն արձակվել է Falcon 9 հրթիռակրի օգնությամբ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից:
Սա Cargo Dragon 2 նորացված տիեզերանավի առաջին թռիչքն է: Այն կարող է Միջազգային տիեզերակայան հասցնել 20 տոկոս ավելի շատ ուղեբեռ, ինչպես նաև կարող է ավտոմատ կերպով միանալ տիեզերակայանին առանց օգնության կայանից:
Տիեզերանավը Միջազգային տիեզերակայան պետք է հասցնի ավելի քան երկու տոննա սննդամթերք, ինչպես նաև կայանի անձնակազմի կողմից մինչև 250 գիտափորձերի անցկացման համար անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր: Այն կայանի կազմում կմնա մոտ մեկ ամիս: