Պատմության այս օրը` Քրիստափոր Թափալցյան
Քրիստափոր Թափալցյան (1910, սեպտեմբերի 20 - 1967, նոյեմբերի 2), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939-ից:
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլամըխի գավառի Կոփ գյուղում: 1930-ին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1939-ին' Երևանի պետական համալսարանի բանասաիրական ֆակուլտետը, 1950-ին' Մոսկվայի Մ.Գորկու անվան գրական ինստիտուտին առընթեր գրական բարձրագույն դասընթացները: 1930-ին Ապարանի շրջանի Բազարջուղ գյուղի յոթնամյա դպրոցի դիրեկտորն էր, 1931-32-ին' Ապարանի շրջանի ժողկրթության տեսուչ: 1940-41-ին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես արվեստի ու գրականության բաժնի վարիչ: 1941-45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին. եղել է 89-րդ հրաձգային հայկական դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը:
1946-48-ին եղել է «Գրական թերթ»-ի գրական-գեղարվեստական բաժնի վարիչը: 1950-55-ին աշխատել է Հայպետհրատում որպես խմբագիր: Ռուսերեն լույս է տեսել նրա «Պատերազմ» քառահատոր վեպի առաջին և երկրորդ հատորները (Մոսկվա, 1956), «Ոսկե հովիտ» (Մոսկվա, 1959) վեպը, «Հայրենաշեն» վեպի առաջին գիրքը (Մոսկվա, 1966): Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Մահացել է Երևանում:
Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին. ֆեյսբուք