Մեզ պատերազմով են սպառնում, դրա համար էլ ասում ենք Մաքսային միություն. Հայրիկյանն Ազատության հրապարակում է
Operativ.am-ի թղթակիցը փոխանցում է, որ Ազատության հարթակում է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով իր խոսքում ասաց, որ միասնական են աշխարհի տարբեր ազգություններ, սակայն առավել միասնական են հայերը:
Նա ասաց, որ քաղաքացիական նախաձեռնություններն ու քաղաքական գործիչները այն բանի համար են, որ հարցեր բարձրացնեն և համախմբվեն:
Իր և Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ հանրահավաքի վերաբերյալ Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք, չիմանալով, որ երկուսն էլ Անկախության տոնի նախաշեմին ցանկացել են հանրահավաք իրականացնել և Երևանի քաղաքապետարանը դավադրաբար, թե պատահաբար նույն վայրում, նույն ժամին հանրահավաք իրականացնելու թույլտվություն է տվել: Հայրիկյանն ասաց. «Ես կմտածեմ, որ դա դավադրաբար չի եղել»:
Այնուհետև Հայրիկյանն անդրադարձավ Մաքսային միությանն ու ասաց. «Գոյություն չունի այդպիսի միավորում, այդ միավորումը ստեղծելու են, տագնապներ կան, որ դա կործանվելու է, որովհետև բռնապետության ճնշման տակ ստեղծվածը կքանդվի և այդ միության մեջ կմնան Հայաստանն ու Ռուսաստանը: Ավելին, նույնիսկ ասում են՝ Ռուսաստանն էլ դուրս կգա ու կմնա փչացած Հայաստանը: Եվրոպայի աչքում փչացած, բայց դրանք չեն կարող մեր երկիրը փչացնել, նրանք կարող են մեր ղեկավարությանը փչացնել: Մեզ պատերազմով են սպառնում դրա համար էլ ասում ենք Մաքսային միություն, մեր կողմնորոշումը Եվրոպան է: Հանրապետականներն ասում են, թե Մաքսային միությանն անդամակցելը նախապես էին ծրագրել ստում են: