Պետությունից հափշտակել են 91,5 միլիոնից ավել դրամ. քրգործի նախաքննությունը շարունակվում է
«Առավոտ»-ը գրում է, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի բանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Թերթը նշում է, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է, ինչպես նաև վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը:
«Առավոտի» տեղեկացմամբ՝ նա Հ1 հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է և այս գործով միակ կալանավորվածը: Նախկին գործընկերները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից աոանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու' ընդհանուր առմամբ 91 .566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի և ժառանգվող գումարներ յուրացնելու մեջ: Նշենք, որ այս գործով կային 125 վկաներ, որոնցից հարցաքննվել են 103-ը, իսկ մնացածը կամ Հայաստանում չեն, կամ էլ դատական պրոցեսի ընթացքում հերթով մահացել են:
Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում