Սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու բողոքի հավաք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ
ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում «Ժառանգության» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ճեպազրույցի սկզբում հայտարարեց, որ սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու բողոքի հավաք, որին մասնակցելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հրավիրված կլինեն նաև այլ գործիչներ:
Ինչ վերաբերում է հավաքի հստակ թեմային և հավաքի հետ կապված այլ հարցերի, Թևան Պողոսյանն ասաց, որ պետք է հարցն ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին` ավելացնելով. «Ժամանակն է գիտակցելու, որ մենք ենք պատասխանատու մեր մեղքերի համար»:
Հարցին, թե ինչո՞ւ սեպտեմբերի 20-ին, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է անկախության տոնի հետ: