Սպիտակցի Հայկոն այսօր Կոմիտասին կկրի. ԱԺ ամբիոնի քննարկումները
Խորհրդարանում այս պահին ընթանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվությունը:
Իր ելույթում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ամբիոնին մոտեցավ իիր դժգոհություններով:
Պատգամավորը շեշտեց, որ հայկական հեռուսատաընկերությունները իրեն տեղեկություններ չեն տալիս, օպերատիվ չեն, իսկ համացանցի միջոցով մի քանի աղբյուրից օգտվելով նա կարող է տեղեկություններ ստանալ և կողմնորոշվել: Նա ընդգծեց. «Հայլուր»-ն ինձ ինֆորմացիա չի տալիս»:
«Սպիտակցի Հայկոն այսօր Կոմիտասին կկրի, եթե դու զուգահեռ դնես երկու հաղորդում, որ մի տեղ Սպիտակցի Հայկոն է երգում, մի տեղ Կոմիտասը: Հայկոն կկրի, բայց դա չի նշանակում, որ դու Հայկոյին պիտի ռեկլամես, ավելի շատ պետք է դնես, քան Կոմիտասին, Սայաթ Նովային, Ջիվանուն»:
Անդրադառնալով գովազդին ու ռադիոյին` Արամ Մանուկյանն ասաց.
«Հեշտը մատուցվում է հեշտ, «Ռադիո Ջան»-ը լսում եմ, ցավում եմ, չի կարելի այդպիսի բան անել, դա չի կարելի, մրցունակ չէ:
Գովազդի ժամանակ ձայնը կրկնակի բարձրանում է, դա հակառակ էֆեկտ է տալիս: Սա կարգավորող բան է, չի կարելի այդպես ձայնը բարձրացնել: Մտածեք, որ հեռանկարային դաշտում պարտվում եք: Ճաշակը, որակը` ազգի դաստիարակվածության, լավ սնունդ ստանալը, ազգային անվտանգության խնդիր է»: