Հայրը 3 տարի բռնաբարել է իր աղջկան
Իրկուտսկում դատարանը քրեական գործ է հարուցել 44-ամյա տղամարդու նկատմամբ, ով մեղադրվում է 3 տարի իր սեփական աղջկան բռնաբարելու մեջ: Ըստ հետաքննության` տղամարդն իր աղջկա հանդեպ սեռական ոտնձգություն է ունեցել 2010 թվականից: Երեխան հոր բռնության զոհ է դարձել 13 տարեկանից: 2013 թվականին 15-ամյա աղջիկը ընտանեկան վեճի ժամանակ պատմել է մորը կատարվածի մասին:
Աղջկա պատմելուց հետո մայրն այս մասին հայտնել է իրավապահ մարմիններին: Աղջկա հորը կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է "Интерфакс"-ը: