Ինչո՞ւ են մարդիկ անիմաստ գնումներ կատարում

Երևի բոլորին էլ ծանոթ է ան զգացողությունը, երբ հերթական անիմաստ ու անպետք գնումից հետո, սկսում ենք ինքներս մեզ համոզել, որ այն իրոք պետք կգա և արժեր դրա վրա փող ծախսել։
Հենց սա էլ կոչվում է հետ-շոփինգային ռացիոնալացում, որի ժամանակ մեր գիտակցությունը օգնում է մեզ պատրանքի միջոցով մեզ մի քիչ ավելի լավ զգալ, ամեն անգամ, երբ մենք մի ինչ որ հիմար գնում ենք անում։
Այս երևույթը նաև հայտնի է «գնորդի սթոքհոլմյան սինդրոմ» տերմինով, որովհետև գնորդի ենթագիտակցությունը սկսում է արադարացումներ անմիտ գնումների համար, հատկապես, եթե դրանք թանկարժեք են։
Մարդիկ անիմստ գնումներ են կատարում հիմնականում չգիտակցված, պահի ազդեցությանը ենթարկվելով, կամ զոհ դառնալով լավ կազմակերպած մարքեթինգային պլանին:
Նախքան գնումների գնալն, անհրաժեշտ է ունենալ գնումների ցուցակ և աշխատել չշեղվել և այլ գնում չանել: