Հրազենային գնդակը, որն ընկել է երկնքից, դիպել է 7-ամյա տղայի գլխին (տեսանյութ)
ԱշխարհԴերբենդում 7-ամյա Գադջին ստացել է հրազենային վնասվածք' գլխի հավածում: Գնդակը նրա գլխին դիպել է երկրքից, երբ նա խաղալիս է եղել բակում: Նրա ընկերները պատմել են, որ իրենց ընկերը անսպասելի ձևով ընկել է, իսկ նրա գլխից արյուն է հոսել:
Բժիշկները` ժամանելով դեպքի վայր, չեն կարողացել անմիջապես ախտորոշել, թե ինչ վնասվածք է երեխան ստացել: Բժիշկները մտածել են, որ երեխան պարզապես հարվածել է գլուխը: Արդեն հիվանդանոցում պարզ է դարձել, որ երեխան ստացել է հրազենային վնասվածք:
«Երեխան ստացել է գլխի լուրջ վնասվածք և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասել է բժիշկը:
Ոստիկաններն անմիջապես սկսել են որոնողական և հետախուզական աշխատանքներ: