Ամուսնության ընթացքում կդավաճանի նա, ում մատանին ընկել է գետնին

Ամուսնական մատանին ոչ միայն թանկարժեք զարդ է, այլ նաև կյանքի և մահվան կախարդական խորհրդանիշ: Մատանին չունի սկիզբ ու վերջ և ունակ է պահպանել «տիրոջ» էներգետիկ ինֆորմացիան: Այդ պատճառով նորապսակների ծնողներին խորհուրդ չի տրվում փոխանցել իրենց մատանիները, հատկապես եթե ծնողների ամուսնությունն անհաջող է եղել:
Բացի այդ, խորհուրդ չի տրվում մատանին տալ ուրիշներին' փորձելու համար:
Եթե հարսանեկան արարողության ընթացքում ամուսնական մատանիների փոխանակման ժամանակ մատանիներից մեկն ընկնում է, ապա նա, ում մատանին ընկել է, ամուսնության ընթացքում կդավաճանի:
Եթե մատանին չի համապատասխանել «տիրոջ» մատին, ապա այդ ամուսնությունն անհաջողության է մատնված:
Եթե ամուսիններից մեկը կորցրել է ամուսնական մատանին, ապա դա վատ նշան է. շուտով նա կկորցնի իր երկրորդ կեսին: