Ինքդ քեզ սիրելու 10 քայլ

Ահա 10 մեթոդ, որի միջոցով կարելի է սկսել սիրել ու գնահատել սեփական անձը:
1. Առավոտյան արթնանալիս մոտեցեք հայելուն, նայեք ձեզ ու բարձր ասեք' «բայց ինչ սիրուն եմ ես»: Հիշեք, որ դուք ամեն դեպքում' նոր արթնացած կամ խնամված, տան հագուստով կամ երեկոյան զգեստով միշտ էլ գեղեցիկ եք:
2. Տնից դուրս գալիս եղեք խնամված ու նորից հայելու մեջ հաստատեք, որ դուք շատ սիրուն եք: Սիրե'ք այն հագուստը, որն այդ օրը հագել եք, կոշիկները, պայուսակը, հաստատակամ համոզված եղեք, որ դրանք ձեզ շատ են սազում:
3. Օրվա ընթացքում անպայման ժամանակ տրամադրեք ձեզ' մանիկյուր, պեդիկյուր, մազերի հարդարում' գեղեցիկ, բայց ոչ ճչացող:
4. Պարտադրե'ք, որ ձեր գեղեցկությունը գնահատեն մտերիմները, մի' հարցրեք, «Սիրուն եմ չէ՞», այլ պարզապես ասեք, «բայց ես ինչ սիրուն եմ»:
5. Նույնիսկ եթե ամուսնացած եք կամ ունեք ընկեր, հենց սկզբից հասկացրեք, որ դուք անպայման պետք է ունենաք սեփական ժամանակ, որը դուք ծախսելու եք միայն ձեզ վրա:
6. Նույնիսկ խանութ իջնելիս եղեք խնամված, իհարկե ոչ ձեր վերջին զանգի շորով ու կրունկներով կոշիկներով, այլ պարզապես տնից դուրս մի' եկեք այնպես, որ ձեր հարևանները ձեզնից հանկարծակի չվախենան:
7. Շեշտադրե'ք ձեր գեղեցկությունը ձեզ սազական աքսեսուարներով և էլեմենտներով, օրինակ շարֆ կամ գոտի, միգուցե պարզապես փոքրիկ բանտ:
8. Մի' խնայեք գումար սեփական գեղեցկության համար, այցելեք մերսման կամ սպա պրոցեդուրաների, կամ' պարզապես մազեր հարդարելու:
9. Հիշե'ք, որ ձեզնից լավը, սիրունը, պուպուշը, կուկլեն, բարին ու ամենան ձեզ համար չկա, դա Դուք եք:
10. Այս ամենը մի' շփոթեք եսասիրության հետ, պարզապես սիրեք ձեզ բոլորից շատ, գնահատե'ք ձեզ բոլորից շատ, միայն այդ դեպքում կարող եք պահանջել ուրիշներից, որ ձեզ սիրեն, հարգեն ու գնահատեն: