Մոնիկա Բելուչին` Վենսան Կասելի և իր ամուսնության մասին

Երբ առաջին անգամ տեսա Վենսան Կասելին, տարօրինակ զգացողություն էր, նա ինձ և' դուր եկավ, և'` ոչ: Ինչ որ ձգողական ուժ կար, որ մեզ իրար մոտ բերեց. կյանքում պատահում է այն, ինչ պետք է պատահեր:
Վենսենը և ես բոլորովին տարբեր մարդիկ էինք, նա չգիտեր իմ ընկերներին, ես չգիտեի նրա շրջապատը: Մենք տարբեր կյանքով էինք ապրում: Երբեմն ես դուրս էի գալիս իմ աշխարհից, նա` իր, և մենք հանդիպում էինք: Մեզանից յուրաքանչյուրը շատ անկախ էր ու միասին լինելու մեր միակ պատճառը, հավանաբար, դա էր:
Ինձ թվում է` շատ ռոմանտիկ է հանդիպել հազվադեպ, երբ զույգերն անընդհատ միասին են, նրանք դադարում են հետաքրքիր լինել միմյանց: Յուրաքանչյուր ամուսնության մեջ գալիս է մի պահ, երբ ինչ-որ բան պակասում է, լինում է, որ դու սիրում ես մի բան, իսկ հետո սկսում ես ատել:
Այնուամենայնիվ, նա հետաքրքիր մարդ էր, երբ միասին Կաննում նայում էինք իմ «Անշրջելիություն» ֆիլմը, այն հատվածում, երբ ես ամբողջությամբ արյան մեջ էի, նա լաց եղավ: