Մուսա Դեմբելե. Մնում եմ «Լիոնում»
Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն Ֆրանսիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Լիլի» դեմ խաղից հետո խոսել է իր ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Չեմ կարծում, որ ձմռանը կհեռանամ «Լիոնից»: Ինձ ամեն ինչ դուր է գալիս այս թիմում, և ես ցանկանում եմ մեծ հաջողություններ գրանցել «Լիոնի» կազմում»,- Դեմբելեի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:
23-ամյա ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Լիոնի» կազմում 30 խաղում դարձել է 16 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: