Մանջուկիչը համաձայնության է եկել Քաթարը ներկայացնող թիմի հետ
Թուրինի «Յուվենտուսի» և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա Իտալիայի չեմպիոնի կազմից, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա հարձակվողը համաձայնության է եկել Քաթարի առաջնությունը ներկայացնող թիմերից մեկի հետ և առաջիկա շաբաթների ընթացքում «Յուվենտուսը» պաշտոնապես կհայտարարի Մանջուկիչի հեռանալու մասին:
Մանջուկիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ հարձակվողն իտալական ակումբի կազմում չի մասնակցել է ոչ մի պաշտոնական հանդիպման: