Ես չեմ զգացել, թե ինչպես են ոստիկանի շուրթերը հպվում պարանոցիս. ակտիվիստ

«Մի ոստիկան անընդհատ հետապնդում էր ինձ, փորձում էր հոգատար ոստիկանի դեր խաղալ՝ «ինչի՞ կարիք ունեք, ջու՞ր բերեմ, ոնց որ լավ չեք զգում»: Նա, փաստորեն, օգտվեց այն հանգամանքից, որ ես ինձ թույլ եմ լինում, ձեռքը ետևից դրեց կոկորդիս ու անցավ սահմանները: Փաստորեն, նրա շուրթերը հպվում են պարանոցիս: Ես նույնիսկ դա չեմ զգացել: Երեկոյան ընկերներս ցույց տվեցին նկարը, ես նույնիսկ զարմացա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակտիվիստ Շողեր Մելքոնյանը:
Ըստ նրա՝ ամենասարսափելին այն էր, որ իրեն փորձում էին բռնի ուժով մոտեցնել ոստիկանական մեքենային. «Այդ պահին Արաբկիրի փոխոստիկանապետը մոտեցավ ինձ և սեռական բնույթի հայհոյանք տվեց, իսկ ես այդ նույն վայրկյանին բարձրաձայնեցի դա»:
Նա կոչ է անում բոլոր կանանց ու աղջիկներին չամաչել և բարձրաձայնելով մերկացնել ոստիկանների սանձարձակությունը: