Պետք է լուծարել ՍԱՊԾ-ն, բոլորին անվստահություն հայտնել եւ ուղարկել տուն. Արմեն Պողոսյան (Տեսանյութ)
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը առաջարկում է լուծարել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լուծարել, բոլորին անվստահություն հայտնել եւ ուղարկել տուն: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին, հրավիրված մամուլիս ասուլիսին ասաց նա:
«Ասում ենք` ուր է վերլուծությունը, ասում են` գիտեք`էդ օրը ուրբաթ օր էր, դրա համար էլ նմուշները չեն պահպանվել, բայց օրենքը չի ասում ուրբաթ, շաբաթ կամ կիրակի, օրենքն ասում է 48 ժամում», - հավելեց նա:
Նրա խոսքով` 2014-15 թվականներից սկսած ամեն օր հայտարարում են տագնապ. «Վերջին դեպքով` Արտաշատի մանկապարտեզի թունավորումը, 23 երեխա մանկապարտեզից հայտնվել է հիվանոդանոցում, որից 18-ին 1 օր հետո բաց են թողել, 5-ը շարունակել են բուժումը: Դրանից սարսափելի բան ինչ կարող է լինել»:
Նրա խոսքով` 4500 հասարակական կազմակերպություն եւ նրացից որեւէ արձագանք կամ աղաղակ չեղավ, թե` մինչեւ երբ պետք է մեր երեխաները թունավորվեն:
«Ես կարող է մի քիչ սուբյեկտիվ ասեմ, բայց մեր հասարակական կազմակերպությունների մեծ մասը, եթե չասեմ 90 տոկոսը, նրանց հետաքրքրում է ուրիշ բաներ, օրինակ` Փարիզից մեկնել Օսլո, շրջագայել, ելույթներ ունենալ, բայց մեր երեխաների ամսին մի որեւէ խոսք չկա»,-ասաց նա:
Արմեն Պողոսյանը նշեց, որ այս թունավորման դեպքի հետ կապված իրենք դիմել են գլխավոր դատախազին, ՀՀ Կառավարությանը, Առողջապահության նախարարությանը, սնունդի պետական ծառայությանը եւ ստանում են «ծիծաղելի» կամ «ողբալի» պատասխաններ:
«Երկրի գլխավոր դատախազը թղթի վրա ինձ գրում է, ոչ թե 52 ժամում, այլ 48 ժամում: Եթե 48 է ու 52 չէ, ավելի վատ ուրեմն ավելի քիչ ժամանակահատված է սահմանել օրենքը, որ էդ նմուշները պետք է վերցնեն ու ստուգեն: Հիմա ինքը կարծես թե իմ սխալն է բռնում, բայց դրանից ինչ շահեց, իրա խելքը ցույց տվեց, բայց ինքը չի հակսանում` ինքն ով է, ինքը ոչ թե պետք է գրեր քանի ժամում, այլ պետք է գրեր` ուր է վերլուծության արդյունքը»,-ասաց Պողոսյանը: