Ուկրաինայում պետական լեզուների մասին օրենքի քննարկումը թեժանում է
![](/timthumb.php?src=upload/3472.png&w=450)
«Ուկրաինայում ռուսերեն լեզվի ստատուսի հարցը բավականին բարդ է և պահաջում է լուրջ ուսումնասիրություն»,- այս մասին ասել է Ուկրաինայի պարլամենտի խոսնակ Վլադիմիր Ռիբակը:
«Ըստ Ուկրաինայի սահմանադրության Ուկրաինայում պետական լեզուն ուկրաիներենն է իսկ ռուսերենը երկրորդ ամենատարածված լեզուն է, որով խոսում է ազգի գրեթե կեսը»,- հայտարարել է Ռիբակը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Չի բացառվում նաև, որ երկրում անցկացվի հանրաքվե՝ որով կորոշվի այս հացի վերջնական ելքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ից ուժի մեջ մտած օրենքը՝ «Պետական լեզուների մասին» թեժ քննարկումների առիթ է դարձել: Ըստ օրենքի` ռուսները դառնում են տարածաշրջանային երկրորդ լեզու այն շրժաններում, որտեղ բնակչության 10 տոկոսից ավելին ռուսախոսներ են: