Սաակաշվիլին ցանկանում է զբաղվել գինեգործությամբ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մինչ իր նախագահական ժամկետի ավարտը մտադիր է գործունեություն ծավալել գինեգործության բնագավառում:
«Մինչ իմ նախագահական լիազորությունների ավարտն իմ գործունեությունն ուղղված կլինի բնակչությանը լսելու և մարդկանց հետ հանդիպումներ կկազմակերպեմ: Ես պլանավորում եմ բացել ուսումնական հաստատություն, որտեղ կսովորեն գինեգործություն: Այն մեծ եկամուտ կբերի մեր երկրին»,-ասել է Սաակաշվիլին: