Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում վերջին երեխան ծնվել է 6 տարի առաջ. երիտասարդները հեռանում են` աշխատանք չունենալու պատճառով
Հայաստանի հատկապես հեռավոր համայնքներում իրակիճակը գնալով ողբերգական է դառնում: Օրինակ՝ ՀՀ Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում վերջին երեխան ծնվել է վեց տարի առաջ, այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է համայնքապետ Վոլոդյա Մովսիսյանից:
Ավելին, այդ գյուղում այսօր կա ընդամենը երեք աշակերտ, որոնք, սակայն, հաճախում են հարևանությամբ գտնվող Փոքր Սարիար համայնքի դպրոց:
«Դպրոցի շենք ունենք, նորմալ շենք է, ուղղակի երեխաների թիվն է նվազել: Տարիներ առաջ աշակերտների թիվը 15 է եղել: Ծնունդ չկա, վերջին երեխան ծնվել է վեց տարի առաջ»,-ասել է գյուղապետը: Նրա խոսքով՝գյուղն ունի 67 բնակիչ: Նրանց եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է.
«Էնքան որ յոլա են գնում: 3-4 երիտասարդ մեկնել են ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Իսկ մյուսներն էլ անասնապահությամբ են զբաղվում: Ոչ մի բան չկա գյուղում, մարդ էլ չկա: Գյուղում հիմնականում ծերացող ընտանիքներ են, իսկ երիտասարդները հեռանում են գյուղից աշխատատեղ չունենալու պատճառով»:
Առավել մանրամանսն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: