Երևան, 01.Մայիս.2024, 00:00 |
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշ... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու... Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձ... ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռ... Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն... Զբոսաշրջիկների թիվը 3%–ով նվազել է Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամ... Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դո... Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր... Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներ... Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշ... Վրաստանում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր ... Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակից... Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստ... Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերվա... Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հ... Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լին... Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձա... Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, ք... Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն հեռախոսազրույց են ուն... Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մ... Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբեր... Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմարդյունա... Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մ... «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել ... Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն... Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերմա... Գավառում 67-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 1... ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մ... Պահանջում ենք 24 ժամվա ընթացքում պատասխանատվո... ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն ա... Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոց... «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թ... Քաղաքացիներ փակել են Արշակունյաց պողոտան Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկաննե... Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկ... Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագ... Ընտրական հանցագործությունների և այլ խախտումնե... «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայու...

Անցյալ շաբաթ լրատվական դաշտը ցնցած միջադեպի հետքերով. Operativ լրատվականի փոքրիկ հետազոտությունը (Տեսանյութեր)

Անցյալ շաբաթ՝ իսկ ավելի կոնկրետ չորս օր առաջ Analitik.am-ը մի հրապարակում էր կատարել, որը բուռն արձագանքի էր արժանացել լրատվամիջոցներում և սոցցանցերում:

Օրեր առաջ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել փակ խնջույք, որին մասնակցել են, ըստ ականատեսների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ: Կայքի աղբյուրը նշել է, որ խնջույքն անցկացվել է կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հովանու ներքո, ով շենքն ամբողջ գիշեր տրամադրել է խնջույքի մասնակիցներին:

Antifake.am-ը իր հերթին լայնածավալ հարցազրույց էր ունեցել Սոնա Հովհաննիսյանի հետ, որի տեսանյութը հրապարակել է իր Youtub-յան էջում:

Կայքը մասնավորապես հաղորդում էր. «Analitik.am-ը նյութ է հրապարակել «Սատանիստական աղանդի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ խնջույք կոնսերվատորիայում` ռեկտորի հովանու ներքո.Տեսանյութ» վերնագրով, որին կից ներկայացված են տեսանյութեր՝ «Խնջույք կոնսերվատորիայի շենքում», «Կոնսերվատորիայի շենքում փակ խնջույք՝ռեկտորի հովանու ներքո»։

Նյութում մասնավորապես ասվում է. «Analitik.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել փակ խնջույք, որին մասնակցել են, ըստ ականատեսների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ: Մեր աղբյուրը նշեց, որ խնջույքն անցկացվել է կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հովանու ներքո, ով շենքն ամբողջ գիշեր տրամադրել է խնջույքի մասնակիցներին:

Մեր աղբյուրների պնդմամբ, կոնսերվատորիայում վերջին շրջանում անառողջ մթնոլորտ է տիրում՝ փորձ է արվում քարոզչություն կատարել ԼԳԲՏ անձանց, սատանիստական ուղղվածության ինչ-որ խմբերի մասով: Analitik.am-ին տրամադրեցին նաև տեսանյութեր՝ նշելով, որ հնարավոր չէր ավելին նկարահանել, քանի որ նկարահանումն արգելված էր այդ փակ խնջույքի ընթացքում»:

AntiFake.am-ը վերը նշված տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ Կոնսերվատորիայի շենքում իրականում տեղի է ունեցել նման միջոցառում և նշեց, որ ինքը համաձայնություն է տվել, որ կազմակերպվի այդ տխրահռչակ միջոցառումը։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Կոնսերվատորիայի շրջավարտ Հայկ Մակիյանը, ով կազմակերպել է 30-ից ավելի միջոցառումներ, դիմել է իրեն ևս մեկ՝ էլեկտրոնային երաժշտության միջոցառում կազմակերպելու համար, նա էլ չի խոչընդոտել և տվել է իր համաձայնությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել ժամը 8-10-ը։ Ժամը 8-9-ը ամեն ինչ նորմալ է եղել, իսկ ժամը 9-ից հետո տիկին Հովհաննիսյանին տեղեկացրել են, որ ինչ-որ արտասովոր արտաքինով և վարքով մարդիկ են մտնում շենք, և նա հրահանգել է դադարեցնել միջոցառումը։

«Ինչ-որ էլեկտրոնային երաժշտության տակ ինչ-որ ներկված մարդիկ են եղել, ինչ-որ բաներ են փոշու վրա դրել, ինչ-որ սվաստիկաներ, չգիտեմ ինչեր, ինչ-որ անախորժ վիճակ է ստեղծվել, պահվածքը իրենց պատշաճ չի եղել»,- նշեց Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում։

Հովհաննիսյանը նշեց, որ նրանք Կոնսերվատորիայի ուսանողներ չեն եղել։ ««Տիեզերք» անունով ինչ-որ կազմակերպություն է, ինչ է, դրանք են եղել Կոնսերվատորիայի նկուղում»,- նշեց Հովհաննիսյանը։

Ռեկտորը հավելեց նաև, որ դա Կոնսերվատորիային հարիր վիճակ չի եղել։ «Ես դա ընդունում եմ, հասկանում եմ, և ես ուղղակի չեմ պատկերացրել, որ Հայկը կարող է էդպիսի բան նախաձեռնել, որովհետև նախկինում շատ կարգին և լավ, պատշաճ բաներ է կազմակերպել»,- նշեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ հեռախոսազրույցի ձայնագրությունում։

Ահա տեսանյութեր նաև բուն միջոցառումից:

Operativ լրատվականը զրուցել է Կոնսերվատորիայի դասախոսներից մեկի հետ, ով, թեև ցանկացավ անանուն մնալ, բայց ասաց, որ ինքն էլ է ականատես եղել, թե ինչպես են օտար երիտասարդներ, որոնք չեն համարվում բուհի ուսանողներ, անհասկանալի հագուստով Սուրբ Խաչի օրը մուտք գործել համալսարան՝ այդ միջոցառման անվան տակ:

«Թեև իրենք կազմակերպիչներն էլ են ասել, որ դա պարզապես էլեկտրոնային երաժշտության երեկո էր, բայց զուգադիպություն չեմ համարում, որ դա տեղի է ունեցել Սուրբ Խաչի տոնակատարության օրը, և նրանց հագուկապից կարելի էր ասել, որ դա սատանիստական ծիսակարգի բնույթ է կրել: Ես էլի եմ ասել ու ասում, Կոնսերվատորիան դիսկոտեկ չէ, եթե նման թեմատիկայի միջոցառում էին ուզում կազմակերպել, կարող էին այլ դահլիճ վարձել»,- ասաց Կոնսերվատորիա դասախոսը:

Operativ լրատվականը ուսումնասիրել է նաև միջոցառման կազմակերպիչ Հայկ Մակիյանի Facebook-ի էջը, որտեղ նրա պատին գտանք հետևյալ գրառումը:

Arthur Rosencrantz Facebook-ի օգտատերը Հայկ Մակիյանի Facebook-ի էջի պատին գրել է.

«Hayk Makiyan-ն ու իր ընկերները բավականին երկար ժամանակ է՝ կոնսերվատորիայում կազմակերպում են տարատեսակ թեմատիկ հանդիպումներ: Ես ուզում եմ շեշտել, թե ինչ կարևոր ա, որ ուսանողները ուժ ու ժամանակ չեն խնայում, թեյ ու հյուրասիրություն են պատրաստում, հրավիրում են տարբեր արվեստագետների, հարցեր են ուղղում, երաժշտություն են լսում ու փորձում են իրենց համար նոր երևույթներ բացահայտել: Ու մի անգամ «սխալմամբ» կոնսերվատորիա են հրավիրում ժամանակակից արվեստով զբաղվող խումբ՝ Symptom, ու Օ՛ Ո՛Չ, կոնսի սրբազան պատերի ներքո հնչում է անիծյալ էլեկտրոնային երաժշտությունը, և պերֆորմանս է կատարվում, որը ընդհատվում է կոնսերվատորիայի պատիվը պահող ակտիվ և հայրենասեր երիտասարդների կողմից: Հաջորդ օրը Անալիտիկի և այլ աղբ-լրատվամիջոցների ձեռքով թեման ուռճացվում է և դառնում է տգեղագույն պատմություն, որը հերթական անգամ ի ցույց է դնում հայկական բուհերում ծառացած մի փունջ խնդիրներ, որոնք նույնիսկ ամենալավատես հայացքին երբեմն անլուծելի են թվում:

Թե՛ որպես դասախոս, թե՛ որպես ուսանող ժամանակներս չմոռացած մարդ, թե՛ որպես համախոհ, իմ համերաշխությունն եմ հայտնում Հայկին ու կոնսերվատորիայի բոլոր նախաձեռնող, պայծառ ուսանողներին: Չտխրեք, սադրանքների չտրվեք, հիմարությունների վրա ուշադրություն չդարձնեք, կգա էն օրը, երբ մեր բուհերում միջավայրը ու արվեստի հանդեպ վերաբերմունքը վերջապես կփոխվի, ու էն, ինչ դուք հիմա անում եք, կտա իր արդյունքներն, ու էլ ամեն առիթով չեք բախվի անմիտ դիմադրության»:

Մեկ այլ գրառում է կատարել Հայկի սոց.էջի պատին Վահան Արծրունին:

«Հայկ Մակիյանը երիտասարդ երաժիշտ և մտավորական է, հասարակական գործիչ՝ Կոնսերվատորիայի ղեկավարման խորհրդի անդամ, Ad Libitum ազատ արվեստակիրների միավորման համահիմնադիր, հրաշալի “Velvet” լարային քառյակի ստեղծողներից և կատարող երաժիշտներից մեկը։
Անհաշտ, սկզբունքային և արդարամիտ։ Մեծ ճանաչում և հարգանք վայելող ոչ միայն ուսանողության, այլ նաև երաժիշտների և մտավորականության լայն շրջանակում։ Իր բարի համբավը, հեղինակությունը և ներազդեցությունը ուսանողական հեղափոխական ընթացքների մեջ, ոչ միայն կոնսերվատորիայում, այլ նաև միջբուհական մակարդակով, ակնհայտ են և գնահատելի։
Այս վարկաբեկման զազրելի փորձը, թյուրընկալումները և փաստերի խեղաթյուրումը բուհի ռեկտորատի և մաս-մեդիայի մակարդակով զարմացնում են և ստիպում զուգահեռներ տանել սովետական անցյալում այդքան ընդունված մեղադրանքների «ֆորմալիզմի», «նացիոնալիզմի» և այլ դատարկաբանությունների միջև։
Հիմա էլ «անհարմար» գործչի և արվեստագետի «սատանիստական փարթիի և ԼԳՏՊ որջի» կազմակերպչի իմիջ ե՞ք փորձում ստեղծել։ Հետո՞։ Սրան կհաջորդեն «հակահեղափոխականության» մեջ մեղադրանքները և գուցե «ազգի դավաճանի» որակմանն է՞լ հասցնեք ձեր չինովնիկական և հրապարակախոսական «ցասումն ու պաթոսը»։

Չի ստացվի ))) 37 թիվը չի ու ես ձեզ հետևում եմ։
P.S.Եվ այս «հերքումը» բնավ չի վերաբերվում Հայկի վարկաբեկման փորձերին՝ http://conservatory.am/%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%A…/»:

Հայկ Մակիյանն ինքն էլ իր պատին տեղադրել է հոդված, որտեղ գրված է. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հերքում է Analitik.am-ի կողմից տարածված ապատեղեկատվությունը ԵՊԿ-ում կազմակերպած երաժշտական միջոցառման մասին:

Operativ լրատվականը պատրաստ է ներկայացնել Հայկ Մակիյանի մեկնաբանությունը այս ամենի վերաբերյալ՝ հետևողական լինելով հարցի շուրջ հետագա զարգացումներին:

դիտվել է 2541 անգամ
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշ... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու... Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձ... ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռ... Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն... Զբոսաշրջիկների թիվը 3%–ով նվազել է Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամ... Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դո... Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր... Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներ... Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշ... Վրաստանում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր ... Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակից... Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստ... Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերվա... Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հ... Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լին... Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձա... Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, ք... Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն հեռախոսազրույց են ուն... Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մ... Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբեր... Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմարդյունա... Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մ... «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել ... Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն... Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերմա... Գավառում 67-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 1... ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մ... Պահանջում ենք 24 ժամվա ընթացքում պատասխանատվո... ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն ա... Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոց... «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թ... Քաղաքացիներ փակել են Արշակունյաց պողոտան Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկաննե... Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկ... Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագ... Ընտրական հանցագործությունների և այլ խախտումնե... «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan