Սարսափելի ՃՏՊ-ի արդյունքում ուղևորուհին մի քանի մետր վեր է թռել (տեսանյութ)
ՌուսաստանՍարսափելի ՃՏՊ տեղի է ունեցել Նովոռիժսկայա խճուղում: Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես Mercedes Gelandewagen մեքենայի 33-ամյա ուղևորուհին դիմապակուց մի քանի մետր վեր գրեթե ուղղահայաց դուրս է թռչում մեքենայից և դեպքի վայրից 50 մ այն կողմ ընկնում գետնին:
Նովոռիժսկայա խճուղում միաժամանակ իրար են բախվել յոթ մեքենաներ: ՃՏՊ տեղի է ունեցել Մոսկվայի դատախազության 26-ամյա աշխատակցի պատճառով, ում մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: Երկու մարդ մահացել են տեղում, իսկ երեքը ստացել են լուրջ վնասվածքներ: