Մերկ ակցիա Բրիտանիայում

Բրիտանիայում բնապահպան ակտիվիստները որոշել են ուշադրություն գրավել շատ տարօրինակ մի ձևով` պայքարելով սումատրական վագրերի անհետացման դեմ: Ավելի քան 300 մարդ, իրենց մարմինը ներկելով վագրերի մորթու նման` մերկացել և սկսել է վազել լոնդոնյան կենդանաբանական այգիներից մեկում: Այս թիվը շատ խորհրդանշական է, քանի որ ներկայումս ամբողջ աշխարհում այս վագրերից մնացել է ընդամենը 300 հատ:
Մերկ ակտիվիստները նաև գումար են հավաքել վագրերի պաշտպանության համար: Նրանց հաջողվել է հավաքել 60 հազար ֆունտ (93 հազար դոլար):