«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Եթե Նեյմարը որոշի տեղափոխվել «Ռեալ», ապա դա դավաճանություն չի լինի: Նա «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ, հետո նոր՝ «Ռեալ»: Դավաճանություն կլիներ, եթե տեղափոխությունը լիներ իսպանական մի թիմից մյուսը:
Այնուամենայնիվ, որպես Նեյմարի հայրենակից և նրա ապագայով մտահոգվող մարդ՝ ես ցանկանում եմ, որ նա տեղափոխվի «Բարսելոնա»: Վստահ եմ, որ նա ևս հոգու խորքում ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Փարիզում «Բարսելոնայի» ներկայացուցիչները հանդիպել են ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ և քննարկել Նեյմարի հնարավոր տեղափոխությունը: