ԿՀՎ-ն հաստատել է «Գոտի 51-ի» գաղտնի գոյության մասին փաստը

ԱՄՆ ԿՀՎ-ն պաշտոնապես ճանաչել է «Գոտի 51» անվանումով հայտնի գաղտնի օբյեկտի գոյության փաստը: Դրա մասին տեղեկությունը հայտնվել է վերջերս գատնազերծված փաստաթղթերում, որոնք կապված են «U-2» լրտեսական ինքնաթիռի ստեղծման պատմության հետ:
Ջորջ Վաշինգթոնի անվան համալսարանից ստացած փաստաթղթերում խոսվում է 1955 թվականին Նևադայում հողամասի ձեռքբերման մասին, որը նախատեսված էր գաղտնի ինքնաթիռի փորձարկումների անցկացման համար:
Փաստաթղթերում նաև բացատրվում է դրանց կապը ՉԹՕ-ների և տիեզերական եկվորների` այլմոլորակայինների հետ:
Գաղտնազերծված փաստաթղթերը հավաստում են , որ այն շրջանի բնակիչները, որտեղ անցկացվում էին «U-2»-ի փորձարկումները, բարձր թռչող ինքնաթիռն ընկալել են որպես ոչ երկրային օբյեկտ, որի հետևանքով հայտնվել են ՉԹՕ-ների մասին պատմությունները: