10 ամիս տևող հղիությունը կարծես թե նորմա է դառնում
«Human Reproduction» ամսաթերթը հայտնում է ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների մասին, որոնց ընթացքում հսկողության տակ են պահվել 125 հղիներ՝ ձվաբջջի իմպլանտացիայից մինչ ծննդաբերություն: Այս կանանց հղիությունների միջին տևողությունը 268 օր էր՝ 38 շաբաթ և 2 օր: Պարզվել է, որ հղիությունների տևողության տարբերությունը առավելագույնը 37 օր է եղել:
Ճիշտ ժամկետին՝ 9 ամիս անց, ծննդաբերել է կանանց միայն 4%-ը: Այլ կերպ ասած՝ ընդունված նորմայից 4-5 շաբաթ երկար ձգվող հղիությունը նույնպես կարելի է նորմա համարել: Պարզվել են նաև գործոնները, որոնք երկարաձգում են հղիության ընթացքը՝ կնոջ տարիքը, քաշը,նախորդ հղիությունների տևողությունը: Տվյալների ճշտման համար անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ:
Սակայն մասնագետներն արդեն այսօր բժիշկներին հորդորում են չշտապել 9 ամսից ավել տևող ծննդաբերությունների խթանման գործում: Վիճակագրության համաձայն՝ 42-44 շաբաթում ծնված երեխաների 95%-ը առողջության հետ խնդիրներ չեն ունենում: Միևնույն ժամանակ, հղիության 10-րդ ամսվա ընթացքում ցանկացած կնոջ անհրաժեշտ է որակյալ բժշկական հսկողություն՝ հարպտղային ջրերի, երեխայի քաշի, կնոջ վիճակի նկատմամբ: