Ճապոնիայում «Պարոն Նոր տարին» նվերներ չի բերում
Ամանորյա սնահատավատությունները գրեթե բոլոր երկրներին են հատուկ: Ճապոնիան էլ այս առումով բացառություն չէ: Ճապոնիայում Ամանորին պետք է հասցնել մարել բոլոր պարտքերը: Ճապոնիայում էլ շատ երկրների պես, կարգի են բերում տունն ու պատրաստում ամանորյա ընթրիք: Օ-սյոգացուն' ճապոնական Նոր տարին, հաճելի է նշել ընտանիքի հետ մեկտեղ:
Ամանորի գիշերը Ճապոնիայում 108 անգամ զարկում են զանգակները: Համարվում է, որ գոյություն ունի մարդկային 6 թերություն' ագահությունը, հիմարությունը, խանդը, զայրույթը, թեթևամտությունն ու անվճռականությունը: Դրանցից յուրաքանչյուրն էլ ունի արտահայտման իր 18 երանգը: Եվ հենց այդ է պատճառը, որ զանգակները գոչում են 108 անգամ, որպեսզի մարդկանց միջից հեռացնեն 108 թերությունը: Զանգերի հնչելուց հետո Ճապոնիայում պարտադիր է ծիծաղելը, քանի որ նրանք հավատում են, որ ինչպես դիմավորես, այնպես էլ կանցկացնես տարին:
Ճապոնիայում Ամանորը հաճելի է դիմավորել նոր հագուստով, ընդ որում' եթե երիտասարդ աղջիկ է կիմանո հանգնողը, ապա այն կարող է լինել բաց երանգների մեջ, իսկ եթե մեծահասակ կին է' ավելի մուգ: Տղամարդիկ էլ հագնում են խակամա և խաորի: Երեկոյան բոլորը գնում են եկեղեցի' աղոթելու: Ճապոնիայում ընդունված է Ամանորին դիտել արևածագը. ինչպես գիտենք, Ճապոնիան համարվում է «ծագող արևի երկիրը»: Հենց այս ժամանակ էլ ճապոնացիրները սիրում են տալ իրենց նվերները: Ճապոնիայում նվերի ընտրության հարցը չի կարելի աչքաթող անել. ոչ մեկին չպետք է մոռացվի: Ճապոնական սեղաններից անպակաս են վերմիշելը' ի նշան երկար կյանքի և բրինձը' եկող տարում ֆինանսական խնդիրներ չունենալու համար: Ճապոնացիները խմում են քաղցր սակե:
Ձմեռ պապին Ճապոնիայում անվանում են Սյոգացու սան, ինչը նշանակում է «Պարոն Նոր տարի»: Սյոգացու սանը հագնում է երկնագույն կիմանո, բայց նվերներ չի տալիս, պարզապես շնորհավորում է ճապոնացիների Ամանորը: