Կիլիան Մբապեի 100-րդ գոլը
շխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խփել է 100-րդ գոլը կարիերայում։ Երիտասարդ ֆուտբոլիստի հոբելյանական գոլը գրանցվել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում։ Ֆրանսիան 4։0 հաշվով հաղթել էր Անդորրային։ Մբապեն 100-րդ գոլը խփել է 20 տարեկան 173 օրականում։
Նշենք, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 100 գոլի սահմանագծին հասել են 22 տարեկանում։
Կիլիան Մբապեն 27 գոլ խփել է «Մոնակոյում», 60 գոլ՝ ՊՍԺ-ում, 13 գոլ՝ Ֆրանսիայի հավաքականում