Հրդեհ Կարբի գյուղում

Օգոստոսի 10-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այրվում են սառնարաններ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարբի գյուղի 2-րդ փողոցի, Վ. Փ.-ին պատկանող, տան բակում գտնվող շինության 1-ին հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.25-ին, մարվել' 14.55-ին:
Այրվել են եռահարկ կիսակառույց շինության առաջին հարկի ծածկը' 100 քմ, օդորակիչ' 3 հատ, խնձորի բեռնարկղեր' 100 հատ, 1 հատ էլ. ամբարձիչ' ամբողջությամբ, օդորակիչի շարժիչ' 1 հատ, մեկ հեռուստացույց, փայտյա հենասյուն' մասամբ և պենոպլաստ: