Արհեստական սնուցման բացասական հետևանքները
Արհեստական սնուցում ստացող երեխաները հասուն տարիքում ավելի հաճախ են ունենում զարկերակային հիպերտենզիա, ճարպակալում: Այս երեխաների մոտ բարձր է նաև շաքարախտով հիվանդանալու վտանգը՝ համեմատած կրծքով սնվող երեխաների հետ: Վերջիններս թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեբանորեն ավելի առողջ են, և ամբողջ կյանքի ընթացքում ավելի քիչ են հիվանդանում:
Բանն այն է,որ արհեստական սնուցում ստացողների մոտ ճարպային բջիջներն ավելի շատ են, հետևաբար նրանք ավելի հաճախ են ունենում ավելորդ քաշի խնդիր: Միջին և մեծ տարիքում սա կարող է հանգեցնել 2-րդ տիպի շաքարախտի, զարկերակային հիպերտոնիայի և այլ հիվանդությունների զարգացման:
Այժմ գիտնականները պնդում են, որ կրծքով կերակրումն օգտակար է ոչ միայն երեխայի, այլև կնոջ համար: Այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հրաշալի միջոց: Մինչդեռ կանանց 80-90%-ը ծննդատանը սկսում են կրծքով կերակրել, սակայն արագ դադարեցնում են: Արդեն 6 ամսականում միայն 40% երեխաներն են սնվում կրծքի կաթով:Սա անխոս շատ փոքր թիվ է: