«Շիրակն» ու «Արցախը» հաղթողին չպարզեցին
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրում «Շիրակն» ընդունեց «Արցախին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Դարպասի գրավում չգրանցվեց։
«Արարատ-Արմենիան» 24 խաղից հետո 43 միավորով առաջինն է, «Բանանցը» հետ է 1 միավոր։ «Փյունիկն» ու «Ալաշկերտն» ունեն 40-ական միավոր, «Լոռին»՝ 38 միավոր։ «Շիրակը» 6-րդն է՝ 30 միավոր, «Արցախը» նախավերջինն է՝ 18 միավոր։