Ձիգ զուգագուլպաներ՝ ընդդեմ վարիկոզ hիվանդության
Զուգագուլպայի խտությունը չափվում է դեներով (den). 1 den թելի 9 կիլոմետրը կշռում է 1 գրամ: 40 den-ից սկսած՝ ցանկացած զուգագուլպա ունի ձգող և երակները տոնուսավորող հատկություն: Որքան շատ den, այնքան խիտ է թելը: Վարիկոզ հիվանդության ժամանակ երակները լայնանում են, փականները, որոնք պետք է կանխեն արյան հետհոսքը, չեն աշխատում:Խիտ զուգագուլպան մեխանիկորեն սեղմում է անոթի պատը, փականները փակվում են, և արյունը տեղաշարժվում է վեր:
Այս առանձնահատկությունը կարևոր է վարիկոզ հիվանդության կանխարգելման համար այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ են անցկացնում ոտքի վրա՝ ուսուցիչներ, վարսահարդարներ և այլոք: Սովորական զուգագուլպաները չեն սեղմում երակները,իսկ ազդրերի հատվածում բարակ ռեզինե հատված ունեզոց զուգագուլպաները սեղմում են մակերեսային երակները, արյունը չի կարողանում ազատ տեղաշարժվել վեր, և երակները լայնանում են: Որպես հետևանք՝ զարգանում է վարիկոզ հիվանդություն:
Ոտնաթաթերի ու ձագի հատվածները պետք է լինեն բամբակյա, քանի սինթետիկ նյութերը խոնավություն բաց չեն թողնում և կարող են նպաստել սնկային վարակի զարգացմանը: