Volkswagen-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանած մեքենայի․ երեք հոգի հոսպիտալացվել է
Մարտի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Հրաչյա
Գևորգյանը Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի
փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan March մակնիշի
ավտոմեքենային:
Volkswagen-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, բախվել կանգառի գովազդային
վահանակին, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի,
բախվել գազատար խողովակին ու հայտնվել կանաչ գազոնում:
Volkswagen-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել
է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)
վիճակում: