Նստակյաց կյանքը սպառնում է միլիոնավոր մարդկանց առողջությանը
Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ մարդիկ, որոնց աշխատանքը
նստակյաց չէ, զգալիորեն քիչ են տառապում ավելորդ քաշից և արյան մեջ
խոլեստերինի բարձր մակարդակից։
Ըստ Journal of Epidemiology & Community Health-ի տվյալների՝ վաղ մահացության գրեթե յուրաքանչյուր 10-րդ դեպքն անքակտելիորեն կապված է ֆիզիկական ցածր ակտիվության և նախևառաջ՝ նստակյաց ապրելակերպի հետ։
Համաձայն բժիշկների և սոցիոլոգների հետազոտության արդյունքների՝ 3-4
տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նստակյաց կամ ֆիզիկական
ցածր ակտիվությամբ մարդկանց մոտ ճարպակալումը, բարձր խոլեստերինը, դիաբետը,
սիրտ-անոթային հիվանդությունները մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում,
քան մնացածի մոտ։ Ընդ որում, վաղ մահացության պատճառ են դառնում առաջին
հերթին սիրտ-անոթային հիվանդությունները։
Բժիշկները եկել են այն եզրահանգման, որ նստակյաց կյանքը սպառնում է
միլիոնավոր մարդկանց առողջությանը։ Դրա հետևանքները դժվար են բուժվում։ Այդ
ամենից կարելի է խուսափե՝ մարկանց ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելով
50 տոկոսով։
Բժիշկների խոսքերով՝ կանոնավոր սպորտով զբաղվելը, վնասակար սննդից հրաժարվելը և առողջ քունը կարող են հիմնովին փոխել իրավիճակը։