Երևանում բախվել է երեք մեքենա․ վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 04:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել
են Երևանի ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 60-ամյա Սամվել Հունանյանի ВАЗ
2106, Նորք Մարաշ թաղամասի բնակիչ 27-ամյա Գառնիկ Սիմոնյանի վարած Opel և
Մանթաշյան փողոցի բնակիչ 52-ամյա Խաչատուր Մելիքյանի Mercedes մակնիշների
ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Խ. Մելիքյանը և Գ. Սիմոնյանի ուղևոր, Նորք
Մարաշի բնակիչ 17-ամյա Գևորգ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով
տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: