Վաղը վթարային ջրանջատումներ կլինեն Երևանում, Արարատի և Գեղարքունիքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 27-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի, նրան հարակից
տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյան 4-րդ փողոցի՝
Բաբաջանյան փողոցից մինչև Շահումյան 4-րդ փողոց հատվածի, 3-րդ նրբանցքի,
«Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի,
«Ոստիկանական Ակադեմիա»-ի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե
համբույր» ռեստորանային համալիրի, «Ուրարտու» ռեստորանային համալիրի,
«Արարատ Մոթորս», «Տոյոտա», «Աուդի» ավտոսրահների, «Ապարան»
ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, «Հողագիտության» ինստիտուտի, «Փորձագիտական» լաբորատորիայի, «Գունավոր» տպարանի, ՊՆ լաբորատորիայի, «Արգ-Լեո-Գազ» գազալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի և նրան հարակից փողոցների ջրամատակարարումը:
Մարտի 26-ին ջրատարի վթարի հետեւանքով դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Նորատուս գյուղի ջրամատակարարումը:
Ներկայումս տարվում են վթարի վերացման աշխատանքներ: Նախնական
տվյալներով, ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մարտի 27-ին ժամը
18։00:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: