Քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանների բողոքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանների բողոքը:
Նիստը դռնբաց էր: Նիստի ընթացքում մեղադրող դատախազը և քննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ նիստերը դռնփակ անցկացվեն, սակայն պաշտպանական կողմն ասել էր, որ դռնփակ անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ գաղտնի նյութեր չկան:
Ի վերջո, դատավորը որոշել է տեսագրումն ընդհանրապես արգելել, քանի որ ինքն անձամբ կաշկանդվում է ու լարվում տեսախցիկներից:
Այժմ արդեն նիստն ընթանում է փակ դռների հետևում: