«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքը միջին բիզնեսի համար խնդիրներ է ստեղծում. Գևորգ Պապոյան
ԱԺ հայտարարությունների ժամին հերթագրվեց 14 պատգամավոր: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ համաձայն ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին օրենսդրական նախագծի փաթեթ է ուղարկել՝ նախորդ գումարման ԱԺ կողմից ընդունված հերթական օրենքի նախագծի մասին:
Նա մասնավորեցրեց՝ խոսքը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքին է վերաբերում, այն միջին բիզնեսի համար խնդիրներ է ստեղծում: Պապոյանը նշեց՝ նոր նախագծով լուծում են տալու գործող օրենքում առկա բազմաթիվ բացերի, որոնք, ինչպես տարընթերցումներ, այդպես էլ կոռուպցիոն ռիսկեր ունեն: