Հավի արգանակը չի կարելի համարել դիետիկ կամ առողջարար սնունդ
Հավի արգանակը չի կարելի համարել դիետիկ կամ առողջարար սնունդ, քանի որ նրա մեջ մտնում է հավում պարունակվող ողջ խոլեստերինն ու ճարպը: Արգանակը կարող եք տալ տնային կենդանիներին. նրանց մոտ աթերոսկլերոց չի առաջանում, հետևաբար նրանց կարելի է ճարպոտ սնունդ օգտագործել:
Հավը սպիտակուցի հիանալի աղբյուր է, քանի որ հավի մսում կան բոլոր անփոխարինելի ամինաթթուները: Ամենաօգտակար մասը կրծքամիսն է. այն խոլեստերին առհասարակ չի պարունակում:
Ե՛վ մարդկանց, և՛ կենդանիների լյարդը խոլեստերին է սինթեզում, հետևաբար նրանից պատրաստված ճաշատեսակներն ու հենց լյարդն ինքն էլ պարունակում են մեծ քանակությամբ խոլեստերին: Որպեսզի հավից պատրաստված սնունդը դիետիկ ստացվի, անհրաժեշտ է հեռացնել կաշին, որում մեծ է ճարպի ու խոլեստերինի պարունակությունը:
Ինչպես հավ ընտրել
Հավից չպետք է տհաճ հոտ գա: Եթե փաթեթավորված հավի վրա սառույցներ կան, ուրեմն այն կրկնակի է սառեցված, ինչը վտագավոր է: Հավի կաշին պետք է լինի անթափանց ու առանց հետքերի:
Ինչպես պահպանել
Սառեցված հավը կարելի է մի քանի օր պահպանել սառնարանում' տեղադրելով նախօրոք սառույցով լցված ամանի մեջ: Մյուս բոլոր դեպքերում հավը պետք է պահպանվի սառցարանում' հերմետիկ փաթեթավորմամբ: