Գործարկվել է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը
Գործարկվել և համացանցում հասանելի է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։ Այն հասանելի է annahakobyan.am հասցեով։
Կայքում զետեղված են Աննա Հակոբյանի կենսագրությունը, նրա այցերը, հարցազրույցներն ու ելույթները։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, պատմում է վարչապետի տիկնոջ գործունեության մասին։
«Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլի կարող եք հետևել այս կայքի միջոցով: Հուսով եմ այն դուր կգա ձեզ և հարմարավետ կլինի ձեզ համար:
Հատուկ շնորհակալություն կայքը ստեղծած էնտուզիաստների թիմին՝ Հասմիկ Հարությունյանին, Լիլիթ Ավագյանին, Տաթեւ Ավագյանին, Ջանիկ Սեւոյանին, Սարգիս Մկոյանին»,- գրել է Աննա Հակոբյանը: