Ազատվել «վատ» ժառանգությունից. Կարեն Կարապետյանը՝ ռուսական գազային լոբբինգի շահերի պաշտպան
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ում կարող է հայտնվել նախաձեռնություն, որի նպատակը արեւային էներգետիկայի զարգացման հեռանկարի ապահովումն է:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական գազային լոբբինգի շահերը
ապահովելու նպատակով ՀՀ-ում թաղեց վերականգնվող էներգետիկայի զարգացման
ապագան՝ արեւային էլեկտրակայաններից էներգիայի գնման սակագին սահմանելով 23
դրամը:
Համեմատության համար՝ Ուկրաինայում գործում է Կանաչ սակագին, ըստ որի՝
բնակչության արտադրած եւ ցանցին մատակարարած էլեկտրաէներգիան այդ երկրի
բաշխիչ ցանցերը գնում են 13.04 եվրոցենտով՝ մոտ 73 դրամ: Սրա նպատակը երկրի
էներգետիկ անվտանգության եւ անկախության մեծացումն է, մինչդեռ Հայաստանում
ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու
համար:
Եթե Հայաստանում եւս արեւային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի
համար սահմանվի ընդունելի սակագին, ապա հնարավոր կլինի շատ կարճ
ժամանակահատվածում նվազեցնել կախվածությունը ռուսական գազից ու դրա շուրջ
բիզնես անող օլիգարխիայից»: