Առաջնային խնդիրներից մեկը տրանսպորտի խնդիրն է. Թեհմինա Վարդանյան
«Առաջնային խնդիրներից մեկը, որ հետաքրքրում է յուրքանաչյուր երևանցու, տրանսպորտի խնդիրն է: Խնդիրն օրհասական է, իսկ քաղաքապետը պետք է օր առաջ լուծում տա: Նախկին իշխանությունների հաշվարկով նոր տրանսպորտային համակարգը պետք է ներդրվեր 2018-2019 թթ․-ի սկիզբ»,- ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իր կարծիքով՝ քաղաքապետը եկավ և մտավախություն ունեցավ, որ հնարավոր է, որ նախագիծը մշակող բրիտանական կազմակերպությունը կարող է կաշառված լինել նախկին իշխանությունների կողմից:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը հաճախ իզոլացված է:
Ավագանու անդամը նշեց, որ քաղաքապետի հետ մի քանի անգամ ցանկացել է հանդիպել թիվ 12 պոլիկլինիկայի հետ կապված, սակայն քաղաքապետը չի արձագանքել: