Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի...

2008, մարտ. ԱԱԾ-ական տոտալ գրաքննություն, մամուլն իրավունք չունի «հակադրվելու» իշխանությանը

2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի հայտարարած Արտակարգ դրությամբ՝ ի թիվս այլ ազատությունների, 20 օր շարունակ ուղղակիորեն սահմանափակվում էր նաեւ խոսքի, մամուլի ազատությունը: Ընդ որում, թեեւ արտակարգ դրությունը գործում էր միայն Երեւանում, սակայն, խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումները տարածվում էին ամբողջ Հայաստանի տարածքում:

Քոչարյանի հրամանագրի 4-րդ կետով սահմանվում էր, որ «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»:

Թե ինչպես էր այն ժամանակ իշխանությունը ներկայացնում տեղի ունեցածը՝ հայտնի է բոլորին: Եւ ահա, այս հրամանագրով իշխանությունները ուղղակիորեն հրահանգում են մամուլին՝ ներկայացնել միայն ու միայն այդ տեսակետը, եւ որեւէ ձեւով դա անգամ կասկածի տակ չառնել:

Ընդ որում, ուշագրավն այն է, որ սահմանափակումները միայն տպագիր մամուլին չէին վերաբերվում: Դրանք տարածվում էին նաեւ կայքերի եւ ամբողջ համացանցի վրա: Այսինքն, 20 օր շարունակ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեին միայն Հ1-ի տեսակետը լսել:

Ընդ որում, տպագիր մամուլի գրաքննությունն իրականացվում էր սովետական «լավագույն» ավանդույթներով՝ ԱԱԾ-ից տպարաններ ուղարկված գրաքննիչների միջոցով, որոնք նախապես ուսումնասիրում էին թերթերի մակետները եւ որոշում՝ կարո՞ղ է արդյոք թերթը լույս տեսնել, թե՝ ոչ:

2008 թվականի մարտի 17-ին Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հանդես է գալիս մամլո ասուլիսով, որտեղ ոչ միայն բացահայտ հաստատում է, որ տպարաններում գրաքննիչներ են գործում, այլեւ՝ թե կոնկրետ ինչ բովանդակության համար են այդ գրաքննիչներն արգելում մամուլին լույս տեսնել: Պարզվում է՝ մամուլին արգելվում էր որեւէ ձեւով կասկածի տակ առնել այն հանգամանը, որ տեղի ունեցածի կազմակերպիչներն ընդդիմադիրներն էին, որեւէ ձեւով մեղավոր համարել իշխանություններին կամ կասկածի տակ դնել նրանց գործողությունները եւ այլն, եւ այսպես շարունակ: Ընդ որում, իշխանության գործողությունների անքննելիությանը կասկածելու փորձերը Սողոմոնյանը հռչակում է սադրանք ու սուտ:

«Այս ընթացքում տարբեր հայտարարություններ հնչեցին, թե խոսքի ազատությունը Հայաստանում վտանգված է։ Նման իրարանցումը մեզ համար հասկանալի չէ մի քանի պատճառներով։ Առաջինը՝ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում ոչ թե վերջ է դրվել խոսքի ազատությանը (դա անհնար է, բացարձակապես այդպես չէ), այլ խոսքն ընդամենը եւս 3-4 օրվա սահմանափակումների մասին է, որոնց հիմքում դրված է ժողովրդի անվտանգությունը: Ձեռնարկված միջոցառումները նպատակ ունեն կայունացնել իրավիճակը երկրում»,- հայտարարում է Սողոմոնյանը:

Նա, մասնավորապես, «պարզաբանում է», թե ինչու են տպարանից առգրավվել որոշ պարբերականների մակետները: Պատճառն, ըստ Սողոմոնյանի, այն էր, որ «դրանցում զետեղված են եղել ակնհայտ սուտ, իրավիճակը ապակայունացնող, ինչպես նաև սադրիչ տեղեկություններ պարունակող հրապարակումներ»:

«Այս հրամանագրով մենք ասում ենք՝ մի քանի օր սուտ չի կարելի խոսել»,-հայտարարում է Սողոմոնյանը՝ խորհուրդ տալով «սուտ տեղեկություններ հրապարակել ամսի 20-ից հետո»:

Նրա խոսքով, թերթերի խմբագիրներին հրատարակչությունում ԱԱԾ աշխատակիցները մատնանշել են «սուտ» տեղեկությունները և առաջարկել դրանք հանել, սակայն նրանք հրաժարվել են:

Եւ ամենաուշագրավը: Սողոմոնյանը մի քանի օրինակներ է բերում այդ օրերին չտպագրվող որոշ պարբերականներից, որոնց վերջնական նմուշները տպարանից վերադարձվել են. «վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական խոսք ասել», «վայրագություն, որը ոտնահարել է սահմանադրական նորմը», «դա միտումնավոր արված բան է», «այս ամենը սարքված էր իշխանությունների կողմից, դա սադրանք էր», «տասնյակ անանուն զոհերի ճակատագիրն անհայտ է մնում», «ձերբակալվածների մի զգալի մասի ոստիկանության բաժանմունքներում ենթարկել են ծեծի ու բռնության» եւ այլն։

Այսինքն, մամուլին ուղղակիորեն արգելում էին տպագրել այն, ինչը գրեթե ամբողջությամբ այսօր հաստատված է համարվում մարտիմեկյան սպանդով հարուցված քրեական գործով:

Վերջինս չէր ժխտել նաեւ, որ իշխանություններն ամբողջությամբ արգելափակել էին համացանցը: Եւ ահա թե ինչպես էր նա «բացատրում» այդ հանգամանքն այն ժամանակ:

Սողոմոնյանը հայտարարել էր, թե «այդ քայլին գնացել են այն պարզ պատճառով, որ դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելն ավելի բարդ է և գրեթե անհնար, հստակ չէ, թե ով է տվյալ հրապարակման համար պատասխանատվության ենթարկվելու»:

«Նորից եմ ասում, աժիոտաժի կարիք չկա, սա ժամանակավոր սահմանփակումներ են, հարկ է սրան մոտենալ ըմբռնումով: Նաև ես ինքս ինձ համար, որպես լրագրող, բավականին եզրակացություններ արեցի Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ»,- հայտարարել էր Սողոմոնյանը:

Այսքանից հետո Սողոմոնյանը հայտարարում է՝ արգելքը «թելադրված է զուտ պետության եւ բնակչության անվտանգության շահերով»:

Սողոմոնյանի ասուլիսից 3 օր առաջ՝ մարտի 14-ին, Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Վանաձորի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ, որում իրենց բողոքն են արտահայտում Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակման ու գրաքննության դեմ:

ՀԿ-ները հայտարարել էին.

«Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, հասկանալով իրավիճակի լարվածությունը, հարգելով օրենքի տառը` թույլ չտվեցինք Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի Հրամանագրի որեւէ դրույթի խախտում եւ մինչեւ Հրամանագրի մեջ փոփոխություններ մտցնելը ձեռնպահ էինք մնում որեւէ հրապարակային գնահատականից:

Սակայն այդ նույն ժամանակաշրջանում (2008 թվականի մարտի 1-ից 13-ը) տեղեկատվական ոլորտում եղան օրինականության եւ արտակարգ դրության ռեժիմի բազմաթիվ խախտումներ, որոնց համար պատասխանատվությունն ընկնում է մի շարք պետական կառույցների վրա: Այդ խախտումները ոչ միայն չէին ծառայում Հրամանագրի բուն նպատակի իրականացմանը, այն է` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացմանը, այլեւ հասարակության հետագա բեւեռացման, անհանդուրժողականության եւ ատելության խորացման վտանգ էին պարունակում:

Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ, խախտելով Հրամանագրի 4-րդ կետի, 4-րդ ենթակետի` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում» պահանջը, հրապարակում/հեռարձակում էին ոչ միայն պաշտոնական տեղեկատվություն, այլեւ` քաղաքական քարոզչություն, որի մեծ մասը միակողմանի էր, ընդդիմությանը վարկաբեկող ու վիրավորող: Բացի Հրամանագրի խախտումից, սա, փաստորեն, հակասում էր նաեւ համաձայնության եւ համերաշխության հասնելու իշխանությունների կոչերին:

Նման անընդունելի լուսաբանման ամենացցուն օրինակը տալիս էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր Հրամանագրի դրույթը, այլեւ հերթական անգամ կոպտորեն խախտում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջը, այն է` «Հանրային հեռուստառադիոընկերությունում` (...) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը (...) արգելվում է»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որն, ըստ օրենքի, անկախ կարգավորող մարմին է եւ կոչված է «վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը» («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 37, մաս 1-ին), չկատարեց իր հիմնական գործառույթներից մեկը եւ չկանխեց ոչ միայն Հ1-ի, այլեւ մասնավոր հեռարձակողների մեծ մասի կողմից Հրամանագրով սահմանված դրույթների խախտումները:

Հրամանագրի համապատասխան դրույթի խախտումներ են արձանագրվել նաեւ մի շարք տպագիր ԶԼՄ-ներում, սակայն դրանց չհետեւեց ՀՀ արդարադատության նախարարության արձագանքը: Նախարարությունը պարտավոր էր, իր լիազորությունների շրջանակներում, խախտումները վերացնելու միջոցներ ձեռնարկել:

Չնայած Հրամանագրով մտցված սահմանափակումները գրաքննություն չէին նախատեսում, ինչը նաեւ արգելված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, այդ օրերին ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ երկրում փաստացի կիրառվում էր նախնական գրաքննություն: Դրա հետեւանքով որոշ համերկրային թերթերի տպագրությունն արգելվել էր բովանդակության պատճառով: Մի շարք հրատարակություններ, բախվելով անօրինական խոչընդոտների, հրաժարվեցին աշխատելուց, որովհետեւ հնարավորություն չունեին ներկայացնելու ընդդիմադիր եւ քննադատական տեսակետներ, այն դեպքում, երբ ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, հաճախ` ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը այլ թերթերում որեւէ կերպ չէր սահմանափակվում: Ըստ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների, նախնական գրաքննությունն իրականացնում էին անձինք, որ ներկայանում էին իբրեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Հրամանագրին անմիջապես հաջորդեց մի շարք ինտերնետային լրատվական կայքերի (որոնք դեռ չէին հասցրել անգամ որեւէ անդրադարձ կատարել իրավիճակին) արգելափակումը: Նման գործողությունն ընդհանրապես ապօրինի է, իսկ առանց որեւէ հիմքի արգելամիջոցների կիրառումն այս պարագայում` մենք գնահատում ենք անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: Այստեղ եւս դրսեւորվել էր քաղաքական խտրականություն, քանի որ արգելափակվել էին այն կայքերը, որոնք նախկինում իրենց թույլ էին տալիս իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներ տարածել: Քաջատեղյակ լինելով, թե վերջին ժամանակներս ինչպիսի ճնշումների են ենթարկվում ԶԼՄ-ները, մենք ընդգծում ենք, որ այդ խախտումների համար պատասխանատվությունն ընկնում է ոչ այնքան լրագրողների, խմբագրությունների, որքան իրավասու կառույցների վրա: Վերջիններիս գործողությունները (կամ անգործությունը) հանգեցրել են այն բանին, որ Հրամանագրի «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում» դրույթը ծառայեցվել է ոչ թե հասարակությանը հանդարտեցնելու նպատակին, այլ` վերածվել է խոսքի, լրատվամիջոցների ազատության հիմքերն էլ ավելի խարխլելու, տոտալիտար համակարգերին բնորոշ միակողմանի քարոզչության ավանդույթները վերականգնելու միջոցի:

Թերթերի մի մասի լույս չտեսնելը` ստեղծված պայմաններում աշխատելուց հրաժարվելու կամ տպագրությունն արգելելու պատճառով, հանգեցրել է նաեւ տնտեսական հետեւանքների, անհավասար մրցակցության: Եվ դա տեղի է ունեցել քաղաքական հողի վրա: Թերթերի տպագրության ընդհատումն արդեն անդրադարձել է, իսկ հետագայում` էլ ավելի խիստ կանդրադառնա նրանց լսարանի վրա:

ԶԼՄ-ների մանիպուլյատիվ օգտագործման պայմաններում խեղաթյուրված էին ներկայացվում նաեւ միջազգային կառույցների եւ պաշտոնյաների հայտարարությունները, ինչը ապակողմնորոշում էր հասարակությանը եւ Հայաստանի միջազգային հեղինակության վրա բացասաբար ազդող լրացուցիչ գործոն էր դառնում:

Քանի որ արտակարգ դրության պայմաններում տեղեկատվական ոլորտում անօրինական դրսեւորումներն անմիջականորեն առնչվում էին ընտրություններին, ուստի դրանց համար պատասխանատվության ենթարկելը նույնքան կարեւոր է, որքան ընտրական գործընթացում խախտումներ իրականացրած անձանց պատժելը:

Սպասվում էր, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի` ԶԼՄ-ներին վերաբերող դրույթի փոփոխությունն ուղղված կլիներ ընթացիկ իրադարձությունները լուսաբանելու ավելի շատ ազատություններ ընձեռելուն: Սակայն մարտի 14-ից ուժի մեջ մտնելուց հետո էլ վերոհիշյալ խնդիրներից ոչ մեկը չլուծվեց: Ավելին, փոփոխությունն ունի կամայական մեկնաբանությունների տեղիք տվող ձեւակերպումներ. մասնավորապես` «արգելվում է (...) պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն (...) հրապարակելը կամ տարածելը»: Ընտրովի իրավակիրառման եւ հակաօրինական գործողությունների (որոնց տեղեկատվական ոլորտը բախվեց վերջին շրջանում) պայմաններում այն ԶԼՄ-ներին բավականին խոցելի է դարձնում:

Ելնելով վերոշարադրյալից` մենք պահանջում ենք`

- պատասխանատվության ենթարկել ՀՌԱՀ-ին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` հեռարձակվող ԶԼՄ-ներում անընդունելի իրավիճակի համար,

- հետաքննել ապօրինի գրաքննություն կիրառելու, ինտերնետային կայքերը արգելափակելու հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել այդ հակաօրինական գործողություններն իրականացնողներին ու նման հրահանգ տվողներին,

- անհապաղ վերանայել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը:

Միեւնույն ժամանակ, գիտակցելով, որ ստեղծված իրավիճակի եւ օրինականության կոպիտ խախտումների համար պատասխանատու` այս հայտարարության մեջ հիշատակված մարմինները գործում էին իշխանությունների վարած ընդհանուր քաղաքականության համատեքստում, մենք շեշտը դնում ենք ոչ թե պատժի խստության, այլ խախտումների եւ պատասխանատուների իրավական արձանագրման վրա: Օրենքի գերակայությունը եւ իրավական նախադեպը հատկապես կարեւոր են ապագայում խոսքի ազատության ոտնահարման որեւէ դրսեւորում բացառելու համար»:

Իսկ թե ինչպես էր այդ օրերին Հ1-ը լուսաբանում տեղի ունեցածը՝ ինչ բառապաշարով, ատելության քարոզով եւ ինչպես էր խեղաթյուրում ու կեղծում իրականությունը, հայտնի է բոլորին:

դիտվել է 1764 անգամ
Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan