Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Նպատակը մեկն է` պահպանել Արցախի պետական մշակո... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ...

Ով է սեփականաշնորհել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շրջակայքի հողերը

 «Մեղրի» ազատ տնտեսական գոտին չի կարողանում ընդլայնել տարածքը, քանի որ գոտու շրջակայքի հողերը սեփականաշնորհվել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանի հիմնադրած «Էսիէյ» ՓԲԸ-ի կողմից: Այդ հողերի ձեռքբերման օրինականության մասով հարուցվել է քրեական գործ, իսկ ազատ տնտեսական գոտու ընդլայնման փուլը դադարեցված է:

Կառավարության մարտի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս հողերի շուրջ ստեղծված իրավիճակին: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա»,- ասել է վարչապետը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը «Հետք»-ին հայտնեց, որ այժմ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության նախագծված հետագա փուլերը չեն իրագործվում, քանի որ քրեական գործ է հարուցվել:

2017թ. Կառավարության 356-Ա և 1595-Ա որոշումներով ներկայիս Մեղրիի խոշորացված համայնքի տարածքում ստեղծվել է երկու ազատ տնտեսական գոտի: Դրանցից մեկով կազմակերպիչ է ճանաչվել «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն, իսկ մյուսով՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն հիմնադրել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը 2014թ-ի ապրիլին, իսկ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն՝ 2017թ. օգոստոսին հիմնադրել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Կառավարությունն ընկերության հայտի և գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշել է, որ «Սյունիք» ազատ տնտեսական գոտու ընդհանուր տարածքը կազմելու է մոտ 32 հա:

Սյունիքի մարզպետարանից «Հետք»-ին տեղեկացնում են, որ ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշման ընդունման պահին նշված 32 հա հողամասերը պատկանել են «Էսիէյ» ՓԲԸ-ին:

Վերջինս դրանք ձեռք է բերել 2014թ. օգոստոսին՝ աճուրդ-վաճառքի ձևով՝ 20 հա, 5 հա և 7 հա չափաբաժիններով: Այդ հողերի համար «Էսիէյ»-ը վճարել է համապատասխանաբար՝ 1 մլն 540 հազար, 385 հազար և 550 հազար դրամ: Օտարման ժամանակ նշված հողամասերը հանդիսացել են Կարճևան համայնքի սեփականությունը, իսկ օտարման գործընթացը կազմակերպվել է համայնքի ավագանու 2014 թ.-ի հուլիսի որոշման հիման վրա: Օտարման պահին օտարված հողամասերի կադաստրային արժեքը 1 հա-ի համար կազմել է 70 հազար դրամ:

Սակայն, պարզվում է, որ այդ հողերը ձեռք են բերվել կեղծ աճուրդներով: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ 2014թ. հուլիսին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահը (Մարտին Սարգսյան, հեղ.), իր տեղակալի և այլ պաշտոնյաների հետ այցելել է Սյունիքի մարզի Կարճևան համայնք: Մարտին Սարգսյանը, համայնքի ղեկավարին մատնացույց անելով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից տարածքները, հայտնել է, որ վարչապետի (Հովիկ Աբրահամյան, հեղ.) նախաձեռնությամբ կազմված նախագծով, նշված տարածքում կազմակերպվելու է ազատ տնտեսական գոտի: Մարտին Սարգսյանն իր և վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել է, որ կազմակերպի նշված տարածքները «Էսիէյ» ՓԲԸ-ին օտարելու գործընթացը: Այնուհետև համայնքի ղեկավարին այցելած նույն ՓԲԸ-ի ներկայացուցիչը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ՝ նշված հողատարածքներն աճուրդով գնելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ աճուրդի օրը կապահովի նաև աճուրդին այլ անձի ձևական մասնակցությունը:

Ըստ Գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվության՝ Կարճևան համայնքի ղեկավարը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ պաշտոնական տեղեկություններ է մտցրել, ավագանու կեղծ ստորագրությամբ իբրև ավագանու նիստում որոշում կայացնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմել: Արդյունքում՝ փաստացի չկայացած ավագանու նիստի և աճուրդի վերաբերյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից համայնքային հողատարածքներն աճուրդային եղանակով ապօրինի օտարել է «Էսիէյ» ՓԲԸ-ին:

Նշենք, որ այդ ժամանակ Կադաստրի կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը 2003-ից զբաղեցնում էր Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պաշտոնը: Ստացվում է՝ Սարգսյանն ուներ շահագրգռվածություն, որ այդ հողերը օտարվեն իր գործընկեր Սարգիս Աղաբեկյանին:

Բացի այդ, Կարճևանի համայնքապետը 2016թ. հուլիսին ձևական աճուրդ կազմակերպելու եղանակով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի անմիջական հարևանությամբ գտնվող 3 հողամասեր՝ 1,378 հա մակերեսով, օտարել է իր աներորդուն՝ Ռոմիկ Սարգսյանին: Դրանք «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել 2017թ. դեկտեմբերի 18-ին: Մեղրիի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ Ռոմիկ Սարգսյանը դրանք համայնքից գնել է 1 մլն 707 հազար դրամով:

Սյունիքի մարզպետարանի փոխանցմամբ՝ Կարճևան համայնքի ավագանու նշված որոշումը իրավական որևէ խնդրահարույց դրույթ չի պարունակել, և մարզպետարանում չէին կարող կանխատեսել, որ այդ տարածքում շուրջ 3 տարի հետո կարող է ստեղծվել ազատ տնտեսական գոտի:

2019թ. փետրվարի 12-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ո՞վ է «թաքնված» ընկերության թիկունքում

«Էսիէյ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010թ-ին: Ընկերության գրանցման հասցեն Ազատության պողոտայի 1/18 բնակելի շենքի նկուղային հարկն է: Այս հասցեի սեփականատերը «Սյունիք» ազատ տնտեսական գոտու խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանի դուստրն է՝ 23-ամյա Աննա Աղաբեկյանը: Ընկերության տնօրենը Նարինե Թևոսյանն է՝ Սարգիս Աղաբեկյանի կինը:

Ս. Աղաբեկյանը եղել է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդականը, այնուհետև ԼՂՀ ԱԺ նախագահի ներկայացուցիչը ՀՀ ԱԺ-ում:

Սարգիս Աղաբեկյանը 2017թ. ապրիլի 19-ին՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու պայմանագրի ստորագրումից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Սյունիքում ազատ տնտեսական գոտի ստեղծման ուղղությամբ Առևտրաարդյունաբերական պալատը դեռևս 3 տարի առաջ է քայլեր ձեռնարկել: Այսինքն, երբ 2014թ. հիմնադրվել է «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն, Աղաբեկյանն արդեն գիտեր, թե որ տարածքներում է այն գործունեություն ծավալելու, և հիմնադրումից ամիսներ անց հենց այդ տարածքներում իր հիմնադրած «Էսիէյ» ՓԲԸ-ն գնել է հողամասերը:

Սարգիս Աղաբեկյանը «Հետք»-ի հետ զրույցում չխոսեց Կարճևան համայնքից ձեռք բերած հողերի մասին: Ոստիկանության այն տեղեկատվությունը, որ Մարտին Սարգսյանն է Կարճևանի համայնքապետին հողերը մատնացույց արել և ասել, որ դրանք վաճառի «Էսիէյ» ՓԲԸ-ին, Աղաբեկյանը չպարզաբանեց, ասաց՝ դրանք նախաքննական գաղտնիք են:

«Ես նմանատիպ հանգամանքները չեմ կարող հաստատել, որովհետև ես ինքս ընդհանրապես այդ գործընթացին ո՛չ մասնակցել եմ, ո՛չ գիտեմ՝ ինչ է արվել»,- ասաց Սարգիս Աղաբեկյանը:

Նա նշեց, որ ընկերությունը հողերը ձեռք է բերել ազատ տնտեսական գոտու գործունեության կամ այլ ծրագրեր իրականացնելու նպատակով: «Մենք համաձայնել ենք մեր հողատարածքները անհատույց տանք պալատի ընկերությանը («Սյունիք» ազատ տնտեսական գոտի, հեղ.), որպեսզի էդտեղ ծրագիր իրականացվի: Անգամ պայմանավորվել ենք, որ «Սյունիք» ազատ տնտեսական գոտու 25 բաժնեմասն անհատույց նվիրաբերենք Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Սարգիս Աղաբեկյանը:

Նա արդեն գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պարզաբանել իրողությունը:

Աղաբեկյանը պնդում է, որ Կառավարության որոշումով ստեղծված «Մեղրի» ազատ տնտեսական գոտին խոչընդոտում է իրենց՝ «Սյունիք» ազատ տնտեսական գոտու գործունեությանը և այդ մասին արդեն տեղեկացրել է իրավասու մարմիններին, լիահույս է՝ նախաքննության ընթացքում կպարզվի, թե ով ինչ է արել:

«Մեր ծրագիրը ձախողել են: Նայեք՝ երբ է ստեղծվել «Սյունիք» ազատ տնտեսական գոտին և ինչի համար է խոչընդոտվել, հետո ստեղծվել «Մեղրի» ազատ տնտեսական գոտին: Մենք 2018 թվականին պարսական կողմի հետ պայմանագիր ենք ստորագրած եղել, չեն թողել, որպեսզի մեր ծրագիրը անենք, այդ դրա մեջ խորացեք: Եվ ո՞վ է խանգարել, ո՞վ է շահագրգռված դրա մեջ եղել, ի՞նչ շարժառիթներով է առաջնորդվել: Դա է կարևորը»,- ասաց Ս. Աղաբեկյանը:

Նա չմեկնաբանեց այն մեղադրանքը, որ ինքը Կարճևանի համայնքապետին հայտնել է, որ հողերի օտարման նիստին ձևական մասնակիցներ կբերի՝ մրցույթի անցկացման համար: Նշեց, որ այս պահին քննություն է ընթանում, և իրավասու մարմինը քննության ավարտից հետո մանրամասներ կհայտնի:

Աղաբեկյանի փոխանցմամբ՝ ինքը տեղյակ չի եղել, որ այդ տարածքում է հիմնվելու ազատ տնտեսական գոտի, ասում է՝ իրենք են նախաձեռնել «Սյունիք» ազատ տնտեսական գոտու ստեղծումը, սակայն չի ուրվագծվել հստակ տեղանքը:

Կապ հաստատեցինք Կարճևանի նախկին համայնքապետ Արմեն Ավետիսյանի հետ, ում օրոք կատարվել են հողերի այս աճուրդները: Վերջինս խոստացավ մեր հարցերին պատասխանել մեկ ժամ անց, սակայն այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Սարգիս Աղաբեկյանը՝ դատական գործընթացներում

Պարզվում է՝ Սարգիս Աղաբեկյանը տարիներ շարունակ դատական գործընթացների մեջ է:

Դրանցից մեկով՝ «էյչ-ԷՍ-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2010 թվականի հունիսին «Էսկո Կոնցեռն» ընկերության հետ կնքել է վարկային գծի պայմանագիր: Վերջինիս հետ կապված նույն օրը կնքվել է անշարժ գույքի գրավի մասին պայմանագիր, բանկի և Սարգիս Աղաբեկյանի միջև երաշխավորության պայմանագիր, որի համաձայն Սարգիս Աղաբեկյանը հանդիսացել է երաշխավոր։ Նշենք, որ Ս. Աղաբեկյանը եղել է «Էսկո կոնցեռն» ՓԲԸ-ի հիմնադիր-նախագահը:

Նույն վարկային պայմանագրի շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերին փոփոխություն է կատարվել վարկային գծի պայմանագրում: Գրավադրվել են ք. Երևան, Ազատության պող. 1/18 շենքի 1 հասցեում, 2, 9, 10, 17 հասցեներում գտնվող, ինչպես նաև Տիգրան Մեծի պող. թիվ 53/3 հասցեում և Բաբայան փող. թիվ 2/4 հասցեում գտնվող անշարժ գույքերը։ Ազատության պողոտայի մի շարք տարածքներ սեփականության իրավունքով պատկանել են Սարգիս Աղաբեկյանին:

Ըստ դատական գործի՝ Սարգիս Աղաբեկյանի կողմից վերոնշյալ վարկային պայմանագրերի շրջանակներում 2010-2013թթ. ընթացքում վճարվել է ընդհանուր մոտ 3 միլիարդ 98 միլիոն 867 դրամ գումար, ինչից հետո բանկն իր բոլոր իրավունքները պետք է զիջեր Ս. Աղաբեկյանին: Այս տարվա փետրվարի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Աղաբեկյանի հայցը բավարարել է:

Ընթացքում «Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ-ն անվանափոխվել է և սահմանվել է «ԱԼՏԷ» ՓԲԸ: 2014 թվականի մարտ ամսվա վճռի համաձայն՝ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։ Սնանկության հայց 2014թ. հունվարին ներկայացրել էր Վրաստանի «Փոթի» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալող «ԵՄԵՍԵՐ» ՍՊԸ-ն: Դատարանի որոշմամբ հաստատվել է ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, համաձայն որի՝ Սարգիս Աղաբեկյանը գրանցվել է որպես պարտատեր՝ մոտ 499 մլն դրամ գումարի չափով։

Ներկայում գումարի բռնագանձման դատական գործընթաց է գնում «Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հայցով՝ ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ –ի, Սարգիս Աղաբեկյանի և նրա ընտանիքի անդամների: Հայցի ապահովման նպատակով, հայցագնի` 3 մլն 537 հազար 429 դոլարին համարժեք դրամի և 3 մլն 152 դրամի չափով արգելանք է դրվել Սարգիս Լևիկի Աղաբեկյանին պատկանող գույքի վրա, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտու տարածքում հողերի սեփականատեր «Էսիէյ» ՓԲԸ-ի բաժնեմասերի վրա:

Նշենք, որ Սարգիս Աղաբեկյանը տարիներ առաջ հայտնվել էր նաև մեկ այլ պատմության մեջ: 2011թ. հունիսի 20-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր Սարգիս Աղաբեկյանին՝ խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքն հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով` որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու և տուժողին նյութական ծանր կացության մեջ դնելու կասկածանքով:

դիտվել է 3038 անգամ
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Նպատակը մեկն է` պահպանել Արցախի պետական մշակո... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan