Լևոն Հակոբյանը նշանակվել է փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել առողջապահության նախարարի տեղակալ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին նշանակել Առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Առողջապահության նախարարը մինչ այս ուներ երեք տեղակալ: Մյուս տեղակալ Սերգեյ Խաչատրյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր վերջերս: