Տիգրան Արզումանյանն ազատվել է պաշտոնից՝ վարչապետի հրամանով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 25-ի որոշմամբ` Տիգրան Արզումանյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տիգրան Արզումանյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: