Նա ասաց «Կեցցե՛ս, լավ մենամարտ էր». հայազգի մարզիկը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
Ռուսաստանցի խառը մարտարվեստի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը պատմել է առաջիկայում Դաղստանի ներկայացուցչի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, հայտնում է «Матч.ТВ»-ն:
Հայազգի մարզիկը պատմել է, թե ինչպես է անցած մրցումների ընթացքում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք երկու մրցումներում տեսնվել ենք: Այս նկարում նա ասաց՝ «Կեցցե՛ս, լավ մենամարտ էր»: Երկրորդ անգամ արդեն չեմ հիշում՝ ինչ ասաց: Երբ նրան տեսնում ես, այնպիսի անհասկանալի իրավիճակ է ստեղծվում: Նրա աուրան շատ ուժեղ է: Հիշում եմ, միայն, որ խնդրեցի նկարվել»,- պատմել է մարզիկը:
Նա նաև հիշել է այդ լուսանկարի հետ կապված ևս մեկ դեպք, երբ ճանապարհային ոստիկանները նրան թույլ են տվել շարունակել ճանապարհը՝ տեսնելով ՌԴ նախագահի հետ այդ նկարը: Մարզիկը նաև հայտարարել է, որ Դաղստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևի հետ մենամարտում ներկայացնելու է Հայաստանը, սակայն, միաժամանակ, բարձրացնելու է նաև Ռուսաստանի դրոշը: