Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է շունը «ուտում» բարձրախոսն ու փախչում (տեսանյութ)
Համացանցում զվարճալի տեսանյութ է տեղադրվել, որտեղ շունը «կծում է» լրագրողի կողմից իրեն պարզված բարձրախոսը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութի հեղինակներն ավստրալական Network 10 Perth լրատվական ծառայության աշխատակիցներն են եղել: Լրագրողը հարցն ուղղելուց հետո բարձրախոսն ուղղել է կենդանու կողմը, ու մի վայրկյանում շունը բերանն է առել սարքի մի հատվածն ու փախել հարցազրույցի վայրից:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ կենդանին այն ընդունել է որպես խաղալիք: Տեսանյութն այնքան զվարճալի է ստացվել, որ շատ կարճ ժամանակում վիրուսային ազդեցությամբ մեծ տարածում է գտել Imgur կայքում՝ գրանցելով ավելի քան 150 հազար դիտում ու հարյուրավոր մեկնաբանություններ: