Ինդոնեզիայում գործարկվել է մետրոպոլիտենի առաջին ճյուղը
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գործարկվել է մետրոպոլիտենի առաջին ճյուղը: Այս մասին հայտնում է NHK-ը: Մետրոն այս երկրում նոր փոխադրամիջոց է:
16 կմ երկարությամբ ձգվող ուղին քաղաքի կենտրոնով միմյանց է կապում հյուսիսային ու հարավային ծայրամասերը: Ենթադրվում է, որ այսկերպ հնարավոր կլինի որոշակի թեթևացնել քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: