ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները «դասադուլ» են անում: Ֆեյսբուքում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով միջոցառում է ստեղծվել:
«Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ ՝պահանջելով պրն.Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,- տեղեկացնում են ուսանողները: