«Շերեմետևո» օդանավակայանում շասսիի տակ հայտնված հայի մահվան գործի վերաբերյալ նոր տեղեկություններ կան
ՌԴ քննչական կոմիտեն համարում է, որ 2018 թ. նոյեմբերին «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի շասսիի տակ հայտնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահը եղել է ուղևորներիի գրանցման և նստեցման դիսպետչերական խմբի կողմից տեխնիկական կանոնակարգի խախտման հետևանք:
Գործի շրջանակներում առկա մյուս տարբերակները ևս քննարկվում են: Գործի քննությունը դեռ ավարտված չէ: